Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. Արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների հայտարարությունը

«Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. Արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցների հայտարարությունը
11.10.2019 | 00:02

Հոկտեմբերի 9-10-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և բարձր հովանավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միաջազգային համաժողով` «Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով բանախոսությունների և քննարկումների միջոցով ևս մեկ անգամ ընդգծելու արդի հասարակության մեջ ընտանիքի և ամուսնության քրիստոնեական ընկալման կարևորությունը՝ գնահատանքով անդրադառնալով այն ընտանիքներին, որոնք սրբությամբ ու հավատարմությամբ կրում են ընտանեկան հոգևոր ավանդներն ու արժեքները:


Քրիստոնեական ընտանիքի մոդելի պահպանումը ու տարածումը և ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Ըստ այսմ, համաժողովը 21-րդ դարի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անդրադարձավ ընտանիքի և քրիստոնեական արժեքների վերաբերյալ հասարակական լայն ընկալումներին ու դրանց խորքային խնդիրներին` խնդրո առարկա նյութերը ամփոփելով թեմատիկ հետևյալ բաժանումներում `«Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ», «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ»:
Միջազգային համաժողովի մասնակիցները իրենց դիտարկումների ու քննարկումների արդյունքում հանգեցին հետևյալ ընդհանրացումներին և ամփոփումներին.
Ընտանիքը, քրիստոնեական ընկալման համաձայն, անխախտելիորեն և անհրաժեշտաբար խարսխվում է Աստվածաշնչում Աստծո կողմից տրված հայտնության և պատգամի վրա (Ծննդ Ա 28, Մատթ. ԺԹ 1-12, Ղուկ. ԺԶ 18, Մարկ. Ժ 6-9): Ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների քրիստոնեական ընկալման հիմքում ընկած են ոչ թե պատմամշակութային գործոններ, մարդկային գաղափարախոսություններ ու սկզբունքներ, այլ աստվածային ճշմարիտ հայտնությունը: Ըստ այսմ ընտանիքը տղամարդու և կնոջ նվիրագործված միությունն է, ուր «Ես»-ի հաղթահարման միջոցով ձևավորվում է ամուսինների որպես մեկ դառնալու` «և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մարկ. Ժ 9) տերունապատվեր պատգամը: Ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, նվիրագործված աստվածային ուղերձով, կոչված է մարդկային սերնդի բնականոն աճի ու կատարելագործման համար` «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրեք երկիրը և տիրեք դրան» (Ծննդ. Ա 28):


Ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացները լուրջ մարտահրավերներ են ստեղծում ժողովուրդների արժեհամակարգերի` այդ թվում ընտանեկան արժեքների պահպանման առջև՝ վտանգելով դրանց գոյությունը և կամ ենթարկելով ձևախեղումների: Այս համատեքստում ծայր են առնում քրիստոնեական ուղղափառ ընկալումներին անհամատեղելի դրսևորումներ, որոնք ամուսնությունը զրկում են տղամարդու և կնոջ ամբողջական և անքակտելի միության բովանդակությունից ու իմաստից` պատճառ դառնալով ընտանիքների քայքայման:


21-րդ դարում ընտանիքի էության և գործառույթների ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել ընտանեկան արժեքների պահպանմանն ու հասարակության հոգևոր դաստիարակությանն ուղղված Եկեղեցու և պետության ջանքերը: Արդի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անհրաժեշտ է գտնել հավասարակշռված և գործուն լուծումներ՝ վերաիմաստավորելու Եկեղեցու և հոգևորականի դերը քրիստոնեական ընտանիքի ամրապնդման, հասարակության հոգևոր սննդի ապահովման ու դաստիարակության գործում:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ